You are viewing [info]khlurd's journal

Սեփական սաղավարտով

Դե` որ Սաֆարյանն ասել է, թե Ժառանգությունը միշտ չի հավատացել հհկ-բհկ հակամարտությանը, խնդալու է...

Չի կարող մի բան միշտ լինել, պարոն Սաֆարյան /ա, բայց չի լսում/. Նույնիսկ` աղջիկը` կույս, թեև  դա ի ծնե է...

...... )

Հիմա կնայեմ` կարող էիք չէիք անում, թե՞՞՞ ...

Սեփական սաղավարտով

Իրավունքը այնքան ու այնպես պիտի դառնա օրենք, որ մարդուս չբաժանենք մասերի ու մասնատված մասերով էլ օրենքներ ու իրավունքներ պահանջենք։

Դեղինների կամ կարմիրների համար հավասարություն պահանջողը նույնքան ռասիստ է, որքան և ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ համար համահավասար օրենք ու իրավունքի իրացում չապահովողը։

Այնպես որ` որքան շատ մասնատված ՄԱՐԴ ու այդ մասերի համար որքան շատ օրենքներ ու օրենքների պահանջներ, այնքան հեղհեղուկ ու բարոյական նորմեր չունեցող ու նորմերով չապրող ու անհաս հասարակություն։ 

Ես ուզում եմ այնպիսի հասարակություն, որի պահանջը մարդու իրավունքների տարանջատման միայն երեխաների համար լինի։ Մնացածը` ՄԱՐԴ։ 

Հ.Գ.-  Կարանք նենց անենք, որ ԱԺ պետք չլինի՞՞՞ ինչ ՏՂԱ հասարակություն կլինեինք բաաայց...

Էս էլ սենց

Սեփական սաղավարտով

Մի շատ էր հասկացվում իբր ով ինչ մտքի է, մի հատ էլ ծայրահեղությունները բռնել, սարկազմը խառնել եք, մարդ չի ջոկում առաջարկներդ ինչ է. ում անունը դուրս գա անհասկանալի գրող, ովքեր իրենց լավ զգան...

Դե հիմա ասեք` կարդացեք ձեր գրածները կողքից, իմը` կողքից. Ով է անհասկանալի ՞՞՞

Ձեր գրածներոց ստացվում է, որ` որ տղամարդը հարևանի կնոջը չի ուզում, հարևանի մարդուն է ուզում ՞՞՞

էդ որովհետև մաթեմատիկայի դասատուներդ վատն են եղել, պառդօն. մի ստանդարտ լուծում են տեսել խնդրի մեջ ու նույն կերպ էլ պահանջել են.

Կզարմանաք, բայց բազմազանություն կա ու դա լրիվ այլ ԲԱՆ Է... քան պրիմիտիվացումը

Սա էլ ասեմ` 

Ես քրիստոնյա եմ....

Ինչ եմ ուզում ասել.
Երբ կոնկրետ մարդուն ծաղրում եք, գոնե իմ կամ ձեր արժեքը նրա հետ մի ծաղրեք, շուտով բան չի մնա մենք մեզնով չծաղրած...
Իսկ եթե երևույթն եք ծաղրում, գոնե մարդուն ձեռք մի տվեք:

Ձեր Խլուրդ:
Կամ` Մեր Խլուրդ Ճ

Չափանիշ առ` ոչխտրական


Ինչ պառադ ՞՞՞ սա ինչ խտրականություն է՞՞՞
Ոչ մի պառադ. պահեք ձեր պառադները ձեր անկողիններում

/հա, ի դեպ` որ չասեք` ոչ մի պառադ չկա, ասեմ` հետոյի համար էլ եմ ասում/


Համ ասում են` ձեզ ինչ, ինչ ենք անում մեր անկողիններում, համ էլ վարտիք-սպիտակեղենը օգտագործման ձևերի հետ առնում, փողոց են դուրս գալիս...

բաաաաարեեեւ ձեզ. ՈՉ ՄԻ ՍԵՔՍ ՊԱՌԱԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ` լինի գեյ, լինի չգեյ

Կարող է խմբակային սեքսի ու նատւռալ, բայց այլ ձևերի պառադներ էլ լինեն ՞՞՞
Մի երկու հիմար հայտարարութուն առան, դաշնակ-բան աստառ սարքեցին, թե` ... չէէէ, չասացին նույնիսկ, թե մեզ ճնշում է ֆաշիստ ազգը, է՞՞՞  Միանգամից ասացին` ՄԵՐ ԴԵՄԸ ՉԿԱ։ 

Սահմանադրությամբ՞՞՞։

Դե սահմանադրությամբ էլ պահանջում եմ` անկողնային ռեժիմը` անկողիններում։ Մարշ քնելու։

Ես հասարակական վայրերում հասարակական կարգ եմ ուզում. ոչ թե որ երեխաները ծնողներին հարցնեն` մամ, պապ, բա իրենք ինչ են ուզում ՞՞՞ ու մամա-պապա բացատրեն` բալես, իրենք ուզում են .... 

Հանելուկ նօ 2

Սեփական սաղավարտով

1. Ում խոսքերն են ՞՞՞
2. Խնդրում եմ ավարտել վերջին նախադասությունը 

............... )
ժամանակային

Նախընտրական շրջանում ուրախացել էի, որ վարչապետն արձակուրդ չի գնում ու իր ընտրական ելույթները չեմ լսի. Չեմ պատկերացնում հիմա, որ կներվայնանայի ավելի, քան ներվայնացա... բայց դե` ով գիտի ՞՞՞ Հիմա էլ չեմ պատկերացնում, որ նորից վարչապետը կլինի վարչապե... թեև` վախենում էլ եմ, որ ` մինչև չգա հետինը...

Մյուս կողմից` վարչապետն ինքն է ասում ,որ հասարակությունը պահանջում է արդարություն ու փոխանակ ի կատար ածի այն, պահանջում է այդ կատարումը իշխանություններից։ Դե` ով ղեկն ունի, նա է այն պտտում։ Մի հըլը մեզնից կախված եղեք, տեսեք ոնց ենք տեղը դնում բոլորին։ Ընդ որում` բոլորով` բոլորին Ճ

Հիմա` հասնում է ինձնից իմ բաժին հասարակական պահանջը արտահայտել, արտահայտում եմ. 

Չէ` կրկնում եմ։


Վարչատտիպ

  • 10 Янв, 2012 at 6:46 PM
Սեփական սաղավարտով

"Проявление  уважения это одна из фундаментальных  человеческих ценностей и фактор свидетельствующий о личном развитии, не забывайте об этом, по вашим словам судят прежде всего о Вас, а не о том кого вы осуждаете.։"։
Հեղինակ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան։

Անուղղելի տեսաբան ու իլյուզոր։ 
Հիշեցնում է անեկդոտը` Չուկչի նե չիտածել', չուկչի պիսածել'
Հիշեցնելը մեղմ է ասած։ 

Որոշել եմ իմ կյանքի մի քանի օրը նվիրել Տիգրան Սարգսյանին. ես կմեջբերեմ իրեն /միջին իմաստով/, թե երբ ու ինչու /ըհըըը Ճ/ է հակասում վարչապետը Տիգրան Սարգսյանին ու հակառակը։

Հա, ու վերջապես սրան էլ կանդրադառնամ.

Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն. Տիգրան Սարգսյանտնտեսագիտական գիտ.թեկնածու

Մեջբերում. «Շարունակելով մտորումների այս շղթան, գալիս ես եզրահանգման, որ իրականում Հայաստանի Հանրապետության 15-ամյա գոյության ընթացքում ձեւավորված կառավարչական համակարգի եւ հայ հանրության կարիքների ու պահանջների միջեւ հակասություն գոյություն չունի։ Բացակայում է այն հասարարական խավը (կամ այն չի հասել այնպիսի վճռորոշ կետի), որը Հայաստանի զարգացման նոր գոյաբանության ձեւավորման հիմք կհանդիսանար։ Հանրության մեջ գերակա են հարմարվողականության տրամադրությունները, որոնք մասամբ բխում են օբյեկտիվ պատճառներից՝ պայմանավորված բնակչության աղքատության բարձր աստիճանով եւ կրթության ցածր մակարդակով։ Քաղաքականությունում դիտվում է գաղափարախոսությունների ու ծրագրային մոտեցումների լիակատար բացակայություն, իսկ տնտեսությունում` առեւտրի բուռն զարգացում, ինչը իբրեւ բազային գործընթաց բնորոշ է անգամ ոչ թե ինդուստրիալ, այլ մինչինդուստրիալ հասարակությանը։ Այսինքն, անկախ պետությունը մեր էությունը չէ, մեր հանրության էությունը չէ։

Ի՞նչ է պետք անել, որպեսզի Մյունհաուզենի պես կարողանանք մենք ինքներս մեզ հանել ճահճից։ Ակնհայտ է՝ հարկավոր է հեղափոխություն գիտակցության մեջ»։ 

Պաշտպանեք Ձեզ ինքներդ ձեզնից, պարոն վարչապետ։ Ընտրությունները մոտենում են։
Հիմա ինչ կասեք հանրության մասին՞՞՞ Էլի հարմարվող է՞՞՞ Թե ԸՆՏՐԵԼՈՒ Է՞՞՞
Հեղափոխել եք՞՞՞ Հեղափոխվել ենք՞՞՞
Ընտրվելու եք՞՞՞
Թե անցնելու եք՞՞՞
Ինչ մտքեր ունեք հիմա՞՞՞
Ես ձեզ լսում եմ։
Կլսեմ։
Եթե անկեղծ` Դուք չունեք ազդեցություն. Ձեր ասած խոսքը միայն հնչում է, չի համոզում։
Ու չի համոզի. Այն անբովանդակ է, սին, մտացածին...
Ոչ` մտածածին։ 
Բայց ձեզնով ընտրությունները հետաքրքիր կդառնան։
Ես ձեզ հայտարարում եմ ընտրությունների լակմուս։

Ձեր խոսքը կորոշի, թե Դուք հարգում եք՞՞՞ ժողովրդին  /տեղին բառ է, համոզված եմ/։
Չէ՞՞ Ձեր ասածն է` "Проявление  уважения это одна из фундаментальных  человеческих ценностей и фактор свидетельствующий о личном развитии, ... ի` դալեե... 


    Սեփական սաղավարտով
    ազատ սեքսը հեչ կապ չունի ազատ մտքի հետ.
    միասեռական դառնալն էլ.
    էդ տուֆտության,

    ...... ավելի կարճ` ազատ միտքը վարտիքների մեջ չէ թևառնում... )

    անտիIF

    Սեփական սաղավարտով
    Եթե հհկ-բհկ կոալիցիա չկազմվի` ուրեմն` նախագահական ընտրությունները մոտենում են...

    Եթե կազմվի` ...
    Անեկդոտը գիտեք՞՞ մսով կարկանդակի
    Սեփական սաղավարտով
    ժամը վեցը չկա, վաղուց լրիվ լույս է

    հիմա առնվազն յոթը պիտի լիներ
    Սեփական սաղավարտով

    Սկզբում էր իշխանություն. Հետո իշխանություն ունեցողը ձանձրացավ, թե ինչ... մի խոսքով` սկսեց հովանավորել մի քանի այլերի. Սրանք բռնեցին ինքնըստինքյան հարստացան ու ինքնակամ որոշեցին խաղալ հովանավորի պ... /նախընտրական բառապաշարով ասած/ պես ու իշխանություն ձեռք բերել...  Ազնիվ չի /ետընտրական բառապաշարով ասած/:

    միտեսակ 

    Սեփական սաղավարտով
    Ընտրախախտումների հետ կապված գրառումների ու ֆեյսբուքյան ստատուսների հեղինակների նկատմամբ ոստիկանության չափազանց ուշադրությունը, կարծում եմ, հհկ-բհկ կոալիցիայի «քննարկման» փուլի մաս են:

    Տարօրինակ է` Գագիկ Ծառուկյանի թիկնապահին երբ մեղադրում էին վարորդի ծեծի մեջ, ոստիկանությունը զանգում էր նրան և երկար ժամանակ հեռախոսազանգերին չէին պատասխանել. ու հենց այդպես էլ ոստիկանությունից հայտնել էին լրատվամիջոցին /հոդվածը կարդացել եմ ֆեյսբուքում դրած լինկով, կոմենթել եմ, բայց չեմ հիշում ում մոտ էր/, իսկ ընտրակեղծիքների... չէ, ընտրակեղծիքների չէ. դրանց մասին գրառումների հետ կապված գործեր են հարուցվում ՞՞՞

    Տարօրինակ չէ ՞՞՞ 
    Հ.Գ.- վերնագրի ԵՐԲ-ը ենթադրում էր` ինչ պայմանների դեպքում ՞՞՞
     
    • 2 comments
    • Leave a comment
    • Add to Memories
    Սեփական սաղավարտով

    Ճիշտն ասած` չեմ հասկանում, թե ինչու պիտի ընդդիմադիր կուսակցությունները /հաշվեմ ես դրանց այդպիսին, թե ոչ/ վայր դնեն իրենց մանդատները։
    Որտեղից եկավ այս հրամայականը՞՞՞ 
    Սահմանագծերից չանցածների սկզբունքայնության կոչերը չեմ հաշվում։ Այս պահին դրանք եղանակ չեն։ 
    Իսկ ինչու պիտի վայր դնեն մանդատները ՞՞՞
    Հաջորդ քայլը ինչը կլինի այսինքն իրենց պատկերացմամբ՞՞՞ 
    Իշխանությունները կամաչեն ու նոր ընտրություններ կանցկացնեն ՞՞՞
    Թե պայքարելը միայն շատ տոկոսի դեպքում էր հնարավոր ու պետք միայն ՞՞՞

    Չեմ հասկանում։ 

    Հաջորդը։

    ....... )
    ուղղակի չի եղել։ 

    Չափանիշ առ` ճահճահյութ

    ժամանակային
    Երեկվանից մեջս բառեր են ֆռֆռում` եռացող ճահիճ...  Երբ ջուրը սկսում է եռալ, եռալ... վրայի գոլորշին էլ է ճահճանում, ու էլ քանակապես, հետևապես` նաև որակապես դրանք չեն փոխվում... Մարդ կա, դրան ասում է` ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը... Մարդ էլ կա տեսնում է` որ դրանք լրիվ իրարից հեռու, իրար անհաղորդ գոյատևում են... 

    հաշվետվություն իմ ֆբ-ից

    Սեփական սաղավարտով
    ** Պայթյունից հետո ու ֆբ կարդալուց /պարզ է` իմ պատը/.
    կուսակցություններն իրենց դեմքը մի ամիս, մեղմ ասած, ցույց տվեցին
    ...
    հասարակությունը դեմք չունի:

    ** ընտրություններ
    խնդալու է -1. ԹԱՆԱՔԻ ՈՒ ՖԵՅՍՄԵՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 
    էս թանաքի պատմությունը որ եղավ, վռազ մի կեսը սկսեցին` ըհըըը, ուզում են կառուսել անեն... էն մի հակառակ կեսը վռազ` օ, ոչ, ինչ եք ասում, այդ ինչպես՞՞՞
    կառուսել-մառուսել` չգիտեմ, բայց ռեակցիաները շատ է հետաքրքիր են. ոչ մեկ ըսավ` ախր մյուս կողմն էլ կա, այ իշխանական ֆեյսբուքավորներ, կամ կըհ-իստներ. Բա որ տենց անհետացած մնար ու ամբողջ բարգավաճը ասենք, կամ էլ որևէ ընդդիմադիր ասեր` կնիք չկա, մենք չենք քվեարկել... հրապարակեք ցուցակները...
    Հըբը՞՞՞

    **  
    խնդալու-2. ԴԻԼԵՄԱՏԻԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
    Հիմա իշխանություններին խախտումները ձեռնտու չեն... Ասենք` քանի չեն ջոկել ով ինչքան ձայն է հավաքում, դեռ որ պիտի որ ոչ մեկին էլ ձեռնտու չլիներ...
    Ստեղ գալիս է երկրորդ դիլեման. հնարավոր է ընդդիմությունը դիտավորյալ խախտումներ էլ անի, իսկ իշխանությունները չգրանցեն, որ վրաները հաշիվ չմնա...
    Այ սենց տարօրինակ ընտրական բաներ։

    **    
    Խնդալու է-3.
    էս մեծամասնականով համոզիչ հաղթածների անձնական ու աստվածային բարությունը բռնեց ... 
    ափսոս իրենց կողքից չեն տեսնում, ... կղժժային

    **    
    Որոշ քաղաքական ուժեր /չասեմ, չնայած պարզ է Ճ/ այնքան է շտապում ամեն ինչ հերքել, որ չեն ջոկում, որ նման հերքումը իրենց ձեռնտու չէ Ճ
    այ մարդ, փորձել եք մարդավարի ռեակցիա տաք երևույթին, ոչ թե ասածներին ՞՞՞
    էս ինչքան ուրիշի ասածներից կախված են էս քաղաքական ուժերը... 
    ազատ եղեք, ազատ... ամենալավ քաղաքականությունը մարդավայել լինելն է, փորձել եք ՞՞՞

    **    
    Մեծամասնականի համեմատ համամասնականը... բազմակարծության ու դեմոկրատիայի պիկն ա...

    ** 
    Հետաքրքիր կլինի/կլիներ, եթե հհկ-ն 51 % չհավաքեր... այ էդ ժամանակ կերևային ընդդիմադիրներն ու այլք...
    թե չէ... բառեր, բառեր...

    ** 
    Ես կպած հաշվում եմ, թե որ կուս-ը ինչքան չպիտի հավաքի ՃՃ

    **  
    աաաաաաաա, սբանեց կըհ-ցին Ճ
    երեսփոխան, թեկնածու, ... ինչ ֆլան-ֆստան՞՞՞ 
    էս սաղ կռիվը ընդամենը` «777 արական և 227 իգական սեռի ներկայացուցիչներ»-ի համար է Ճ

    ** կոմենթս` ընտրակաշառք վերցրած կամ կարերիստ ջահելների մասին գրառման տակ.

    մինչև հինգ տարի ջահելների աշխատանք ունենալու հարցը չլուծվի, ուրեմն պիտի ընդունել, որ մենք չենք ընտրում, ընդամենը բաշխում է կատարվում ձայների
    սա էլ նշանակում է` միայն ուժեղ հակակշռի դեպքում ջահելներին աշխատանք տալը շահագրգիռ կլինի

    ** 
    կորել է կոմենթս, որտեղ չարյաց փոքրագույննի հույս էի հայտնել, որ` հհկ-ն ու բհկն կոալիցիա չկազմեն

    ** Գրառում.
    Երկու նկատառում ընտրակաշառքների մասին. 
    Ես ուզում եմ հասկանանք, թե որքան կտրված ենք ժողովրդից, հարգելի ֆեյսմեններ
    1. խորը կասկած ունեմ, որ շատ մարդ չի էլ կասկածում, որ գումարները, որ որպես ընտրակաշառք տրվում են, ... ընտրության սովորական ընթացակարգ չէ։
    2. ովքեր ժողովրդին ասում են` ..., թող փորձեն էս կյանքով ապրել.
    Այս գրածս այսօր կոպի արեցի մի գրառման տակ, որ հենց ժողովրդին մեղադրում էր ու որակում…
    սա էլ իմ գրածի  տակի կոմենթները. 

    .............. )

    Չափանիշ առ նորելուկներ

    Սեփական սաղավարտով

    Ձվից նոր դուրս եկած ճտին խաշած ձվերով են կերակրում։

    Ծանոթություն`

    ............. )

    Չափանիշ առ Հայրենիք

    ժամանակային

    Հայրենիքն առանց մարդու չի լինում։ 

    Հիշում եք, մի «դեպք» էի պատմել։ Մի տաս տարեկան երեխա Սամվելի մասին իր շարադրության մեջ գրել էր. «Իմ կարծիքով Սամվելը հայրենասեր չէր»։

    ............... )Էս էլ սենց։

    Հեռուււ ...

    6

    ......... )


    Tags:

    Հեեեյ, ով կա այդտեղ (c)

    ժամանակային

    Ինչքան խոսեցին սուտ ու գոռոզ... Երբ իրար մասին բաներ են ասում, կներեք, վատ չեմ զգում։
    Սարսռում եմ, երբ


    ............. )
     
    մեղա...

    Չափանիշ առ` գեղ կանգնի...

    Սեփական սաղավարտով
    Հայաստանի Հանրապետությունում այս գիշեր միակ գյուղը, որ պատրաստ էր գեղովի կանգնելու, Դովեղն էր...

    Latest Month

    May 2012
    S M T W T F S
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  

    Tags

    Syndicate

    RSS Atom
    Powered by LiveJournal.com