?

Log in

No account? Create an account

այլ զուգահեռ

Մարդիկ ծնվում են, մեծանում են... Ես շեղ եմ ինչ-որ։ Ինձ մեծ չեմ զգում, փոքր չեմ զգում։ Մեծերը չեն հասկանում, փոքրերը չեն հասկանում... ես էլ Իրենց։

Ուրախությունն է կորել, թե ինչ, թեթևությունն են ծանր կշռել, թե ինչ...

Եսիմ։

Tags:

Քարտեզ

Հիշեցի պապիս։ Պապիս քարտեզները ես եմ վերցրել, խամրած, հին, սիրելի։ Հիմա հասկացա, որ ուզում եմ դրել շրջանակի մեջ ու կախել պատից։ Հենց այնպես պահածը այն չի։

Ու հիշեցի պապս ինչպես էր գիրք կարդում. Ձեռքերը լվաում էր, մաքուր թուղո փռում, գիրքը դնում վրան։ Նստում էր սեղանի մի ծայրին, իր դիմաց՝ ես։ Մի երեք-չորս տարեկան։ Մի գիրք էլ ինձ էր տալիս։ Ես ուշադիր նայում էի տողերին, հերթով, առանց բաց թողնելու, մինչ( պապս իրենը թերթեր, ու ես էլ թերթում...

Գետնից մինչև առաստաղ գրադարակներ էին։ Ներքևում դնում էին այն գրքերը, որոնց ես կարող էի ձեռք տալ։

Ինչքան բան կորավ։

Գոնե քարտեզի վրա գտնեմ...

բարի կիրակի

Արթնացա գլխացավով։ Աչքս ֆեյսբուքում ընկավ բանաստեղծության։ Ասում էր՝ եթե դժոխք եք գնալու, քաշվեք կողքի, եթե դրախտ՝ եկեք այս կիրակի ինձ հյուր՝ խորովածի...

Լավ բանաստեղծություն է։

Ես ուզում էի ցրվել ցավից, բայց սկսեցի մտածել։ Ու քիչ էլ չէ՝ դրախտ ու դժոխք։ Դրախտ, չգիտեմ, կհասնի՞ ինձ։ Բայց հանկարծ հասկացա ինչ են դրանք, ինչ կրակներ են։

Մարդիկ հաճախ են պատկերացնում կրակն ու ֆիզիկական ցավը։ Բայց մոռանում, որ մարմինը թողնելու ենք հողին։ Այդ մարմնի՝ կենդանության օրոք ընտրությունն է, որ հետո հոգուն տանում է դրախտ կամ դժոխք։ Առանց մարնի հոգին էլ չունի փոխվելու վտանգն ու հնարավորությունը։ Վերուստ տված անմեղ լույսը, հոգին, որ դրվում է երեխայի մեջ դառնում է այն, ինչ դարձնում ենք։ Ու չունենալով հնարավորություն դառնալու լույս, բայց ստեղծված լինելով լույսից, հոգին տանջվում է տխրությունից, ընտրությունից, որին արժանի չէր...

Այսպես մտածեցի, այսպես հասկացա։

Բարի կիրակի մեզ։ Որ գնանք խորոված ուտելու...

Ես պոետ ու ձիս պոետ

Պատմել եմ՞՞՞

Մի օր ձի եմ նստել, ես վախկոտ, ձիս՝ վախկոտ։ Ձիս կանգնել է ձորի բերանին, մանր քարերը գլորվում են, իմ ծնկները դողում են, ձիուս ծնկները դողում են... Ես ինչպես կարգն է իջնելիս՝ հետ եմ թեքվել, բայց ձիս չի ուզում առաջ գնալ։ Գլորվելուց շատ մոլորվելուց եմ վախենում, իսկ ընկերներս իրենց ձիերով արդեն ահագին առաջ են։ Մեկ էլ հետ մնացած մեկը որոշեց լավություն անել ու՝ ճյուղով ձիուս քամակին։

Սա կատաղեց, իջավ ձորը ու մի բան էլ ավել՝ թափով մտավ մոշուտ։ Վազում է, ես մի ձեռքով հազիվ հասցնում եմ թփերի փշոտ ճյուղերը հեռացնել, ու գլուխս իջեցնել, որ ծառերի ճյուղերը աչքս չմտնեն։

Մեկ էլ՝ դիմացը մի գերանոտ ճյուղ, լաաավ ցածր։ Ես մինչև փորձում եմ ձեռքիս փաթաթած սանձը քանդել, ձիս կանգնեց։

Էն է ուզում էի շունչս տեղը բերել, մեկ էլ սրիկան էլի վազեց, ու ճյուղի տակով գլուխը իջեցրած անցավ։ Ես արդեն պատկերացնում էի ոնց եմ մի ձեռքս սանձով փաթաթված քարշ գալիս ձիու կողքից... ճյուղը կոտրվեց ու մնաց ձիու վրա։

Տեսնել էր պետք՝ ես՝ խառը ֆեն արած երկար մազերով, ձիս՝ ոսկեգույն պառավ մը, աջ ձեռքս՝ լրիվ քերծված, մի հատ էլ մեծ ճյուղը հետներս կինո ենք սլանում...

КОНСТАНТИН БАЛЬМОНТ

«ЧЁРНЫЕ ВОРОНЫ»

Чёрные вороны, воры играли над нами.
Каркали. День погасал.
Тёмными снами
Призрак наполнил мне бледный бокал.
И, обратившись лицом к погасающим зорям,
Пил я, закрывши глаза,
Видя сквозь бледные веки дороги с идущим и едущим сгорбленным Горем.
Вороны вдруг прошумели как туча, и вмиг разразилась гроза.
Словно внезапно раскрылись обрывы.
Выстрелы, крики, и вопли, и взрывы.
Где вы, друзья?
Странный бокал от себя оторвать не могу я, и сказка моя
Держит меня, побледневшего, здесь, заалевшими снами-цепями.
Мысли болят. Я, как призрак, застыл.
Двинуться, крикнуть - нет воли, нет сил.
Каркают вороны, каркают чёрные, каркают злые над нами.

1906

հիմա, երբ պարզվեց, որ իրոք զորաց քարերում են պեղումները, էդքան որ քրֆել, սուտասան եք ասել սյունեցիներին,... անցած լինի, չէ՞՞՞

ասեցին՝ նկարած է քարերի վրա, ասացիք՝ արդեն մաքրել են

ասացին՝ զորաց քարերն են քանդում, ասացիք՝ սուտ եք ասում

հիմա պարզվեց, որ հա՝ ներկել էին, թեկուզ՝ հետո ջնջել, որ հենց քարերն են հանում, ուղղակի պոակի տնօրենը ասել է՝ քարերը փչացնեք, պատասխան եք տալու....

ուզում եմ հարցնել՝ էդ մարդկանց ինչի էիք քրֆում ՞՞՞

ծիպը՝ հետամնաց են, պեղումներին դեմ են ՞՞՞

է «հին երևանը» ձեզ օրինակ՝ քարերը հանեցին, թվեր գրեցին, տարան, կերան, կորան

մարդիկ զորաց քարերը իրենց նախնիներից ժառանգություն են համարում, տեր են կանգնում, վատ է՞՞՞

այ քեեեզ բաաան

էդ էլ հո երևանը չի, որ ասեք՝ առաջ ասեիք
առաջուց ասում են, էլի

էդ շուխուռը չլիներ, ոչ ներկը կմաքրեին, ոչ էլ տնօրենը կասեր՝ պատասխան եք տալու...

չնայած՝ գլենդել հիլզի տարածքում, որ հուշարձանների ցուցակից մզկիթի պատը քանդեցին, թե չէ ով պատասխան տվեց

մի բանվորի ստից դատեցին, ասացին՝ չի իմացել, որ հուշարձան է

գիտեք ինչն է տարօրինակ
որ ասում ես՝ օրենքը չի գործում, ժպտում են
ուզում են ասել երևի՝ երբ է գործել, որ հիմա, մեր սիրո պահերին ես սպասում գործի
ծիպը՝ հիմա չգործելու իրավունք կա, քանզի մենք ենք, որ կանք
ինչ ասեմ
տեսեք՝ միշտ լիգիտիմ-չլիգիտիմի հարց է բարձրացվել
բոլորդ կատաղեցիք, որ աժ-ն արտահերթ արեց... երբ նիկոլը ասաց
նիկոլը ղեկավարեց հանրահավաքը առանց օրենքի մասին մտահոգվելու, թե՝ մի իշխանությունը չի կարող թելադրել մյուսի իրավունքները միանձնյա
կարող էր այնպես անել, որ հավաքվեին, բայց առանց իրեն
բայց չէէէէ՝ նիկոլի էգոիզմը ու սիրո անսպառ կարոտը պահանջում է, որ ինքը մմիշտ լինի, միշտ երևա...
մեկ-մեկ մտածում եմ, որ դիտմամբ է իրեն շրջապատել ապաշնորհներով
ասացվածք կա՝ միակնանին կույրերի մեջ արքա է

բան մը ըսեմ

աղբրտիք

էդ որ անընդհատ ասում եք՝ տասնքանի օր է, նիկոլը վարչապետ է, ուզում եք սա լինի, էն լինի ու ձեռ եք առնում

մեկը ես կուզեի, որ ախմախ նախարարներ չլինեին, բայց աչքիս նույնիսկ էս շաաատ քիչ, տասնըքանի օրը երևան հանեց նրանց

մեկը՝ ՀՀ ԿԳ նախարար
իրեն դպրոցների տեսուչի տեղ դրած ժողովներ է գնում ու ասում՝ տեսսսաք, որ ասում էի կբռնեեեեմ ՞՞՞

երկրորդը՝ չմո երկրի վեհ առողջապահության նախարարը, որ բռնելու է ձեր 13 տարեկան աղջիկներին ու պարտադիր պատվաստի ձեր օգուտի համար

երրորդը՝ սփյուռքի նախարարը, որ գործի ժամին սելֆի է անում գործից հետո խոստանում գործ անել
ու հավատում է զագըվըռների, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում, իր անունով ֆեյքեր են բացել

փակի բացերդ, թող մնան ֆեյքերը, նախարար ես, վերջին զանգի աշակերտ չես


մնացածի մասին հետո կասեմ, հենց ցուցադրվեն

ջոկեցիք՞՞՞ որն է մեր խնդիրը

ոչ թե որ նիկոլից անհարկի արագություն են պահանջում, այլ որ կարճ ժամանակում իրենց «ցույց» տվողներ կան

կաշմառ, կաշմառ

մի մասը դուրս է գալիս փողոց՝ նիկոլից առած դասերը շարունակելու, մյուս մասն ասում է՝ մի դուրս եկեք՝ կստացվի նիկոլի դեմ եք արդեն... մի մասը ասում է՝ բողոքենք նիկոլը իմանա խնդիրները, մյուս մասը ասում է՝ թողեք աշխատի, երեսին մի թռեք, զզվեցրեցիք,... մի մասը ծռերի նոր դատավարություն է ուզում, մյուսը նեղվել է ծռերի խոսքից... մի մասը այնքան է նիկոլ պաշտում, որ նոր կառավարությանը ուզում է գլխին ման տա, մյուս մասը սուս է մնում, որ չասեն՝ հակահեղափոխական ես... մի մասը առաջ էլ որոշակի սկզբունքներ չի ունեցել, մյուս մասը փորձում է հաճոյանալ այդ մասսային՝ մոռանալ ժամանակին ինչեր է գրել...
հիմա հարցը.

Հայտնի է՝ որքան մարմինը իներտ է, այնքան դժվար է նրա արագությունը փոխել... այդ դեպքում ինչու են բադմինտոնի փետուրը ծանրացնում

Հ.Գ.- ֆբ-ցիներին

պատմությունը խեղում եք արդեն

էդ որ գրում եք՝ ծռերի համակիրներ, բան... ինչի չէիք էն ժամանակ փակում փողոց ՞՞՞

այ քեզ բաաան
ես ծռերի թեմայից միշտ դուրս եմ եղել, բայց եթե օբյեկտիվ չլինեք, շուտով Հաց բերողին էլ կմերժեք

այսինքն՝ չէին փակում ՞՞՞

ՓԱԿՈՒՄ ԷԻՆ

ու բախումներ եղան, արվածքներ, վիրավորներ, ծեծվածներ...

էդ ինչ մի՞՞՞ փողոց փակելու մենաշնորհ սկսեցիք բանացնել

այ քեզ բաննննն

պետք է հասկանալ, որ նունիսկ րաֆֆու կողքը կանգնածները, որ փողոց էին փակում, էլեկտրիկ Երևանը, ծռերի ժամանակ արյունահեղության դեմերը, որ փողոց էին դուրս եկել... ամենը, ինչ եղել է, հասունացրել է այս շրջադարձը

մի քիչ հասուն եղեք

http://epress.am/2016/07/30/ակցիայի-մասնակիցը-բազմակի-այրվածքնե.html

Latest Month

September 2019
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner