khlurd (khlurd) wrote,
khlurd
khlurd

Բույլ մը ծիծիկ-2 կամ` ինտերնետ օլիգարխներ և այլք - 3

Քարդաշյանի շուրջ աշխուժությունը միանգամայն հասկանալի է. նախ` տղայականով /ես սրա տակ գրում եմ էն ամենը, ինչը չեմ հասկանում/:
Հետո` թեմատիկ. այստեղ բարեմասնություններն են ու... արդյոք նախանձը դրանց նկատմամբ՞՞՞
Չեմ ասում` ծիծիկ-միծիկ նախանձել չգիտեմ, բայց հավատացնում եմ ` էդ պահը չի: /Հավատացնում եմ-ը` գրավոր/: Էն առումով` հիմա դժգոհ չեմ, էլի:

Անցնեմ Ալվարդ Պետրոսյանին: 
Քիմ Քարդաշյանի շուրջ էս մեկը երկրորդ իրարանցումն է. առաջինը այն ժամանակ էր, երբ պարզվեց, որ Քիմը պատրաստվում է բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության հարցը: Այն ժամանակ սկսվեց քննարկում, թե` ընդունելի է արդյոք սա՞՞՞ ԿՄ-ում էլ: Բայց` առանց առանձնապես ծիծիկներին կպնելու բավական լուրջ. «Չգիտեմ» ասողներ կային:

Երկրորդ իրարանցումը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ հրապարակվեցին թվեր, ըստ որոնց Քարդաշյանն ունի ամենամեծ ինտերնետ լսարանը. մի (իմ) խոսքով` ինտերնետ օլիգարխ է:
Ասել կուզի` երբ նա որոշի խոսել Ցեղասպանության մասին, իր ձայնը ամենալսելին կլինի:
Անցանք լսելի-ից, վերադարձանք մեր` Չգիտեմ-ին ու ԱՐ-ի հաղորդման որակին:
Ասել կուզի` թե ինչ ու ինչպես կասի, դա էլ լսելի կլինի: Իսկ թե վատ ասածը ոնց է լսվում` բոլորդ եք վկա:
Ավելի Չգիտեմ, ուրեմն:
Համենայն դեպս` ես:

Հասա Ալվարդ Պետրոսյանին ու դաշնակցականներին: Քարդաշյանն ու քաղաքականությունը հերիք չէ մի մրցակցային դաշտում են ընդհանրապես, հիմա Քարդաշյանը լրիվ կտրում է դաշնակցության հացը. Ցեղասպանության մասին բարձրաձայնելը տարիներով իրենց մենաշնորհն է եղել:

Այսպիսով` այնքան էլ ծիծիկի պահը չէ. Համենայն դեպս` իրոք միայն ծիծիկի պահը չէ: Ուղղակի դաշնակցականները դեռ գլխի չեն ընկել ասածս:

ՖԲ-ի մասին /Ծլվլոցի էլ/. քանի որ հատուկ տեգ ունեմ ու ուզում եմ այսօր դնել, որքան էլ որ կանուխ չէ առավոտը:
 Այն, որ ընտրություններիը ընդառաջ սկսվել է ինտերնետ-խոպանի գրավումը, գաղտնիք չէ: Այն, որ կլինեն հատուկ դրածոներ` էլի: Այն, որ պիտի ընտրել մեկին ու մյուսներով օգնել նրան, որ տարածք լայնացնի, որ լսելի լինի` էլի պարզ է: Այն, որ էդ մեկը հայտնվում է Քարդաշյանի հետ նույն դաշտում` նեղանալ պետք չէ...

ԱՅՍպիսով` միգուցե կուսակցությունները միանգամից բանակցեն Քարդաշյանի հետ՞՞՞

Հիմա գնանք հրապարակ: Երբ Տիգրան Կարապետիչը դուրս եկավ կենդանի մասսաներ, միտք ծագեց, թե` ուզում են Կարապետիչով Լևոնի տեղը փակել: Մեկ ուզում էի էս մտքից հրաժարվել, բայց մի երկու օր առաջ էլի լսեցի Կարապետիչին` դերային կոնֆլիկտի մեջ է մարդը. Առաջ իշխանություններին ավելի հավեսով էր քրֆում: Սպասելիք ունի հիմա երևի, բայց սահմանը չի գտնում:

Հասա Լևոնին: Չէի սպասում, բայց դուրս եկավ նա ևս հրապարակ:
Ինչ եմ ուզում ասել` եթե Տիգրանը բան չունի ասելու, կամուկացի մեջ է, բայց մարդ է հավաքում «արդարություն» բառով, էդ մասսան կգնա Լևոնի մոտ:

Իշխանությունները եթե խելացի չլինեն... Իսկ խելացի պետք էր լինել մինչև այս թանկացումները, մինչև Լեզվի օրենքի մասին լեզվին տալը, մինչև ՌԴ-ի` մարդկանց երկրից ռուսական դեսպանատան միջոցով վերաբնակեցումը...
Այսպիսով` էլի վերջին պահին որոշվելու է` որտեղ ուժ, այնտեղ իրավունք...

Քարդաշյանները շատ են:

Հ.Գ.-Մարդ գնար ճամփորդելու... Հեռու...
Tags: առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու
Subscribe

  • ագն-ն բոցում է

    հայաստանյան դիվանագիտությունը տիպիկ վախկոտի ու մեծամեծարի քաղաքականություն է հհ ագն-ն դատապարտում է թուրքիայում ահաբեկչությունը այսինքն՝ կամ…

  • տարոնին խնդրողները թող մի հատ առաջ գան

    էս քաղաքապետարանի ու տոնի հետ կապված ու շարադրություններ սիրող մասսայի հետ կապված Չեմ կարող չասել, որ եթե Երևանի տոն չլինի, գումարը փոխանցվի…

  • նոր սահմանադրական իշխանության մասին

    Ինչ-որ բան կամ լավ չի հաշվարկած, կամ մինչև նոր սահմանադրությունը երկրում կուլակաթափություն է սպասվում: Եթե նախագահ չի լինելու, թագավորներ դառնում են…

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 41 comments

  • ագն-ն բոցում է

    հայաստանյան դիվանագիտությունը տիպիկ վախկոտի ու մեծամեծարի քաղաքականություն է հհ ագն-ն դատապարտում է թուրքիայում ահաբեկչությունը այսինքն՝ կամ…

  • տարոնին խնդրողները թող մի հատ առաջ գան

    էս քաղաքապետարանի ու տոնի հետ կապված ու շարադրություններ սիրող մասսայի հետ կապված Չեմ կարող չասել, որ եթե Երևանի տոն չլինի, գումարը փոխանցվի…

  • նոր սահմանադրական իշխանության մասին

    Ինչ-որ բան կամ լավ չի հաշվարկած, կամ մինչև նոր սահմանադրությունը երկրում կուլակաթափություն է սպասվում: Եթե նախագահ չի լինելու, թագավորներ դառնում են…